Տասը հատ ջիպ ունեմ, լավ տուն, դաչա, խի՞ ամուսնանամ, որ կնիկս փողերս առնի ու թռնի՞, իմ համար ֆռֆռում եմ էլի

Փոքրուց ես մի երազանք ունեի, ուզում էի շատ հարուստ մարդ դառնալ : Ու ամեն ինչ արեցի իմ նպատակին հասնելու համար : Երբ փոքր էի, շատ նեղացած էի աշխարհից : 12 տարեկան էի, որ հերս ու մերս վ թարի ենթարկվեցին ու չկարողացան փրկվել : Ես նեղացել էի Աստծուց, որ տարավ իմ ծնողներին: Ինչի՞ ուրիշ էրեխեք ունեին մամա ու պապա, ես չունեի : Ինչի՞ ինձ տարան մանկատուն :

Որ Աստված իմ մամային ու պապային չտաներ, ես էլ մեր տանը կապրեի : Ես Աստծուն չէի սիրում. եթե ինքը ինձ չի սիրում, ես ինչի՞ պիտի սիրեմ իրան։ Հետո ես հասա իմ նպատակին : Ուզում էի, որ մերս ու հերս ինձ տեսնեին վերևից ու հպարտանային : Հիմա արդեն մեծ եմ, 73 տարեկան։ Ես մենակ եմ ապրում։ Ես միլիոնատեր եմ։ Ամեն ինչ ունեմ, բայց երջանիկ չեմ : Տասը հատ թանկանոց մեքենա ունեմ, լավ սեփական տուն, 3 հատ հինգսենյականոց կենտրոնում, դաչա, բայց ժառանգներ չունեմ։ Հիմա ես կարամ առնեմ էն, ինչ ուզում եմ: Բայց հիմա ես երջանկություն եմ ուզում :

Հիմա շատ եմ փոշմանել, որ չեմ ամուսնացել ու ընտանիք չունեմ : Շատ ընկերուհիներ եմ ունեցել, բայց իրանց մենակ իմ փողն էր հետաքրքրում : Ես պարզապես դադարեցի վստահել կանանց։ Էն ժմանակ մտածում էի, խի՞ ամուսնանամ, որ կնիկս փողերս առնի ու թռնի՞ : Հիմա մատծում եմ, որ գնամ էն աշ խարհ, ու՞մ ա մնալու իմ հարստությունը :