Մածունի փոխարեն լցնում եմ սա, ու բիսկվթն էլ ավելի փափուկ ու բարձր է ստացվում

Այս բիկսվիթը կարող եմ նկարագրել երկու բառերով՝ նուրբ ու թեթև: Այն շատ հարմար է ինչպես տորթեր պատրաստելու, այդպես էլ ուղղակի՝ առանց որևէ հավելումների վայելելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կաթ՝ 250մլ

կարագ՝ 50գ

փխրեցուցիչ՝ 2թ.գ.

շաքարավազ՝ 300գ

աղ՝ 0,5թ.գ.

ձու՝ 4 հատ

վանիլի շաքար՝ 10գ

ալյուր՝ 300գ

Պատրաստման եղանակ.

Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև աղն ու վանիլինը:

Կաթին ավելացնել կարագը և հասցնել եռման աստիճանի:

Չոր տարայի մեջ միացնել ձուն և շաքարավազը: Հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի:

Այնուհետև իջեցնել հարիչի արագությունը և ավելացնել տաք կաթի կեսը: Խառնել:

Ավելացնել ալյուրի կեսը և շարունակել հարել՝ ամենացածր արագությամբ:

Ավելացնել կաթի մյուս կեսը և ալյուրի մնացորդը, դանդաղ խառնել: Արդյունքում պիտի ստացվի թեթև օդային խմոր:

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը լցնել խմորը:

Բիսկվիթն ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը և թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե:

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք կամ էլ կրեմով տորթ պատրաստեք:

Բարի ախորժակ: