Մի քանի տարի առաջ, երբ մայրս եկել էր մեր քաղաք՝ ինձ հյուր, խնդրեց, որ հետը շրջեմ խանութներում, քանի որ իրեն նոր զգեստ էր անհրաժեշտ։ Ես այնքան էլ չեմ սիրում որևէ մեկի համար հագուստ ընտրելու գնալ, բայց մորս մերժել չէի կարող։ Այդպես, մենք միասին գնացինք առևտրի կենտրոն։Մտանք գրեթե բոլոր խանութները, որտեղ կային կանացի զգեստները, և մայրս փորձում էր տասնյակ զգեստներր՝ մեկը մյուսի հետևից, սակայն նրան ոչ մեկը դուր չէր գալիս։ Օրվա վերջում ես շատ էի հոգնել, իսկ մայրս հիասթափված էր։Վերջապես, մայրս նկատեց հիասքանչ կապույտ զգեստ։
Երբ ես կանգնած էի հանդերձարանում, մորս կողքին, մինչ նա փորձում էր այն, նկատեցի, որ չարչարվում է, սակայն չի կարողանում կապել ժապավենը։ Արթրիտը խոցել էր մորս ձեռքերը, նա անգամ ժապավեն կապել չէր կարողանում։ Իմ անհամբերությունն անմիջապես փոխարինվեց կարեկցանքով և մեծ ցա վով։ Ես իջեցրեցի գլուխս, որ մայրս չտեսնի արցու նքներս։ Երբ կարողացա հավաքել ինձ, կանգնեցի, որ օգնեմ մորս։ Զգեստը այնքան գեղեցիկ էր, այնքան էր սազում մորս․․․ Մենք այն գնեցինք, բայց ահա հանդերձարանում տեղի ունեցածը իմ հիշողության մեջ մնաց ընդմիշտ։
Մինչև ուշ երեկո մտովի վերադառնում էի հանդերձարանի այդ միջադեպին․․․ աչքիս առաջ գալիս էին մորս ձեռքերը, որոնք փորձում էին կապել ժապավենը։ Այն սիրող ձեռքերը, որոնք կերակրել են ինձ, լողացրել, հագցրել, շոյել ու մխիթարել, աղոթել ինձ համար․․․Քնելուց առաջ գնացի մորս սենյակ, բռնեցի նրա ձեռքերը, համբուրեցի դրանք և խոստովանեցի, որ նրա ձեռքերն ինձ համար աշխարհում ամենագեղեցիկն են․․․