Ես աղջկաս խոստացել էի, որ տուն կվերադառնամ… Արտակ Բեգլարյանը ևս չի կարողանում Արցախ վերադառնալ

Արցախի Հանրապետության (ԼՂՀ) պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ 4,5-ամյա Նանեի հետ և գրել.«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների:4.5 տարեկան աղջկաս՝ Նանեին խոստացել էի, որ այսօր կվերադառնամ տուն, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ հատկապես իրեն տված խոստումներս կատարեմ:

Այսօր զանգով խոսեցինք, երբ ասացի, որ չեմ կարող վերադառնալ, սկսեց լացել ու հարցրեց, թե ինչու խոստումս չեմ կատարում: Պատասխանեցի՝– Ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որ դու ու քեզ նման շատ երեխաներ լացեք և մենք իրար շատ կարոտենք:– Պետք է ծե ծենք ու հեռու քշենք դրանց,- վճռականորեն պատասխանեց Նանեն… Կյանքում շատ է կոփվել սի րտս կարոտի մամլիչի տակ, բայց նույնիսկ այդ պարագայում այս կարոտը բացառիկ է՝ լեցուն պատասխանատվության զգացողությամբ»։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։Այսպիսով, Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանական շրջափակման պատճառով Ստեփանակերտի Հանրապետական բ ժշկական կենտրոնում գտնվող մի շարք հի վանդների կյանքին վտա նգ է սպառնում, քանի որ նրանց չեն կարողանում տեղափոխել Հայաստանի բո ւժկենտրոններ։

Բացի այդ, քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղե տալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումը, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, մոտ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխա, այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։

Աղբյուր