Հենրիխ Մխիթարյանի հուզիչ գրառումը. Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտ անգված

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստան — Արցախ միակ ճանապարհի արգելափակման փաստի վրա։«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտա նգված։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային

Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչեւ դեղամիջոցներ։Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։Ադրբեջանը անջատել է նաեւ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր՝ բնակիչներին դնելով ցրտահ արումից մա հանալու վտանգի առաջ։ Սա կհանգեցնի իրական հումանիտար աղետի։Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է դանդաղ մա հվան դատավճռի»,- գրել է Մխիթարյանը։