Մի քանի օր առաջ աղջիկս ու փեսես էկան իմ տուն: Առաջարկեցին, որ իմ տունը ծախեմ ու տեղափոխվեմ իրանց տուն: Բնականաբար, իմ տան փողը տամ իրանց: Ես ժամանակ խնդրեցի մտածելու համար: Իմ համար շատ դժ վար էր ու տխու ր մենակ ապրելը: Հարևանիս հետ կիսվեցի, ասեց. աղջի, խելքդ հացի հե՞տ ես կերել, տնեց բան չանես, հետո փողոցում ես մնալու: Ես չէի հավատում, որ իմ աղջիկը տենց կվարվի հետ: Ամեն դեպքում ընդունեցի առաջարկը: Թոռներս շատ ուրախացան, մենք շատ կապված ենք: Ինձ տեցավորեցին էրեխեքի սենյակում:
Ամեն ինչ շատ լավ էր: Բայց մի օր լսեցի աղջկաս ու փեսուս խոսակցությունը: Փեսաս ասում էր. Շուտով աղջիկները կմեծանան, տատիկի հետ նույն սենյակում նեղվածք կլինի: Սենց չի կարա շարունակվի, մի բան պիտի մտածենք: Ամբողջ գիշեր չկարողացա քնեի, փաստորեն ես խանգարում եմ: Բայց ուր գնամ: Միակ տեղը ծերանոցն էր, ուր կարող էի գնալ: Որոշեցի էլ չսպասեմ, որ իրանք ինձ վտարեն, առավոտ կհավաքեմ իրերս ու կգնամ ծերանոց: Առավոտ սենյակ մտան աղջիկս ու փեսաս. Մայրիկ, մենք պետք է ինչ-որ բան ասենք — կմկմալով սկսեց աղջիկս:
Փեսաս ընդհատեց ու ասեց. Արդեն անտանելի է: Մենք շատ երախտապարտ ենք այն բանի համար, ինչ արդեն արել ես մեզ համար, բայց շուտով մեր բնակարանում նեղ կլինի բոլորիս համար, էդ պատճառով էլ որոշել ենք…: Ես չթողեցի, որ շարունակի, ասեցի. Նեղություն մի քաշեք, ես կգնամ: Չէի հավատում, որ իմ հետ նման կերպ կվարվեք: Աղջիկս ու փեսաս նայեցին իրար. Մամ ինչի մասին ես խոսում: Մենք որոշել ենք մեր կողքի մի սենյականոցը առնենք քո համար: Համ իրար կողք կլինենք, համ էլ դու քո տունը կունենաս: Ես ուրախությունից սկսեցի լա ցել ու ամաչեցի, որ վատ բներ էի մտածել: Ի՞նչը կարող էր ավելի լավ լինել, քան աղջկաս կողքին ապրելը: