Պապս շատ իմաստուն մարդ է: Ես միշտ հիանում եմ նրանով, նրա հնարամտությամբ: Զարմանում եմ, թե ինչպես է կարողանում ելք գտնել գրեթե անելանելի իրավիճակներից: Վերջերս մի դեպք պատահեց, որը ես չեմ կարողանում մոռանալ: Ուշ գիշերը արթնանալով՝ պապը նկատել է, որ գողերը մտել են մեր ավտոտնակը և գողանում են իր կարտոֆիլը։ Առանց երկար մտածելու զանգահարեց ոս տի կա նություն. — Արագ եկեք, ինչ-որ մեկն այստեղ ինձնից կարտոֆիլ է ուզում գո ղանալ։
-Կներեք, բայց մոտակայքում ոս տի կա ն ական մեքենա չկա։ Ցտեսություն! Պապս 5 րոպեից նորից զանգեց. — Այլևս պետք չէ գալ, ես բոլորին սպ անել եմ: 3 րոպե անց տան մոտ արդեն 5 ոս տի կան ական մեքենա կար: Նրանք բռնեցին գողերին, իսկ պետը սկսեց տարածքում դ ի ակներ փնտրել: Չգտնելով հարցրեց պապիկիցս, թե ինչու է նման սուտ հորինել: -Դե դուք ինձ ասացիք, որ տարածքում պարեկային մեքենաներ չկան, ես էլ որոշեցի նման կերպ վարվել: