Միայն տեսնեք`որ երկրում է նշել ծննդյան տարեդարձը Սիրուշոն

Հունվարի 7-ին երգչուհի Սիրուշոյի ծննդյան տարեդարձն է: Երգչուհին նշում է իր 36-ամյակը: Երգչուհու հրապարակումներից պարզ դարձավ, որ նա ծննդյան տարեդարձը դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում:Նա իր ինստագրամյան սթորի բաժնում լուսանկար է հրապարակել Էմիրություններից և կից գրել․

«Վերջին տարիներին այստեղ հիմնականում աշխատանքով եմ եղել և ամբողջովին այլ կողմից ճանաչել Էմիրությունները», — գրել է Սիրուշոն։ Հավելենք, որ սիրված երգչուհուն բազմաթիվ շնորհավորանքներ են հղել: Նշենք, որ Սիրուշոն օրեր առաջ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:

Տեսանյութում լսվում է Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը: «Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին:

Աղբյուր