«Փինչեր» տորթը հաստատ դուր կգա Ձեզ՝ դառնալով իսկական սեղանի զարդ։
Պատրաստման եղանակը
Ձուն հարել՝ շաքարավազա- վանիլինային խառնուրդի հետ։ Ներմուծել թթվասերն ու խտեցրած կաթը՝ շարունակելով հարել։ Ալյուր-փխրեցուցիչային զանգվածը ներմուծել խմորի մեջ՝ ներմուծելով կակաոն։ Խմորը լցնել ջեռոցի կաղապարի մեջ՝ թխելով 40րոպե՝ 180աստիճանի ներքո։ Պատրաստ լինելն ստուգել փայտիկով։
Միջուկը պատրաստելիս կտրատել սալորաչիրը և ընկույզը։ Կրեմի համար հարել թթվասերը՝ շաքարափոշու հետ։
Սառեցրած բիսկբիթը կիսել 3շերտի, վերևինը մասնատել։ Ձևավորել տորթը՝ կրեմապատելով շերտերը և արանքը միջուկ դնելով։ Կտրատած կտորները թաթախել կրեմի մեջ և դնել տորթի վրա՝ գլխարկի տեսքով։
Կրեմի մնացորդով լցնել ազատ հատվածները և դնել սառնարանը՝ 1 ժամով։ Շոկոլադն ուկարագը միավորել գոլորշու վրա՝ պատելով տորթը։