Մորս չէի ուզում Ամանորին մենակ թողեի ու տարա իմ տուն, բայց․․․Հեչ մտքովս չէր անցնի, որ նման բան կստացվի։Դպրոցը ավար- տելուց հետո ես գնացի քաղաք, ընդունվեցի համալսարան: Համալսարանն ավարտելուց հետո քաղաքում աշխատանք գտա: Մամաս ու պապաս գյուղում էին ապրում, ես էլ մենակ՝ քաղաքում: Մի օր ինձ վռազ կանչեցին գոյւղ: Պապաս մա հա ցել էր: Մամաս մնաց մե- նակ: Ես սկսեցի շուտ-շուտ գնալ գյուղ, բայց հետո որոշեցի մամայիս տանեմ մոտս:
Նա մշտական խնամքի ու հոգատարության կարիք ուներ:Ինքն էլ չէր ուզում մենակ մնար ու շատ ուրախացավ, որ ասեցի պիտի ինձ հետ ապրի քաղաքում: Մամաս ու պապաս շատ լավ ամուսիններ էին, իրար շատ էին սիրում: Միշտ ապրել են գյուղում, խաղաղ, հան գիստ: Արդեն երկու շաբաթ կլինի մամաս իմ տաննա, գիտե՞ք ինչ երջանիկ եմ: Մամաս էլ իրան երջանիկ ա զգում:
Անհամբեր սպասում ա, որ աշխատանքից տուն գամ ու իրար հետ ճաշենք: Ո՜նց եմ սիրում մամայիս եփած ճաշերի հոտը: Նստում ենք իրար կողք ու իրարից չենք կշտանում:Գրկում եմ ու շոյում եմ մամայիս ճերմակ մազերը: Իմ կյանքն էլ ջեևմությամբ ու բարութ- յամբ ա լցվել, աշխատանքից հետո շտապում եմ տուն, գիտեմ, որ ինձ սպասող կա:Իմ բնակարանը մամայիս ձեռքերի շնորհիվ օրեցօր ծաղկում է, ամենուր տիրում է հարմարավետություն ու հանգստությունը։ Ես հի մա շատ երջանիկ եմ մամայիս կողքին: Իմ սիրելի մայրիկ, ես այնքան եմ ուզում, որ դու ինձ հետ լինես երկար ժամանակ, ես գնահա- տում եմ ամեն օրը, երբ դու իմ կողքին ես: