Յուրաքանչյուր մարդ ունի 3 հավատարիմ ընկեր․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։Բենջամին Ֆրանկլինը մեծ մտածող էր,ում պատկերը մինչև օրս դաջված է ոչ միայն ԱՄՆ բնակիչների, այլ նաև աշխարհի մարդկանց հիշողություններում։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա հանճարեղ 15 մտքերին, որոնք բացահայտում են մարդուն ու սովորեցնում են ապրել։ 1. Այն, ինչ սկսվում է ատելությամբ, ավարտվում է ափսոսանքով։ 2. Խելագարության երեք աստիճան կա՝ հավատալ, որ դու հանճար ես, բարձրաձայնել դա և հրաժարվել խոհուրդներից։ 3. Այն մարդկանց, ովքեր երբեք խորհուրդներ չեն լսում, անհնար է օգնել։
4. Եթե ցանկանում եք իմանալ աղջկա թեր ությունները, նրա ընկերուհիների մոտ սկսեք գովաբանել նրան։ 5. Այո՛, 3 հոգի կարող են գաղտնիք պահել, եթե նրանցից երկուսը մ ահացել են։ 6. Եղբայրդ կարող է քեզ լավ ընկեր չլինել, բայց լավ ընկերը միշտ էլ եղբոր պես է։ 7. Եթե անում ես այն, ինչ պետք չէ, ուրեմն հանդուրժիր այն, ինչ չես ուզում հանդուրժել։ 8. Դեմոկրատիան այն է, երբ գայլն ու ոչխարները համաձայնեցնում են իրենց ճաշացանկը։ Ազատությունն այն է, երբ լավ զինված ոչխարները կասկածի տակ են դնում գայլերի որոշումը։
9. Կյանքում 3 բան է շատ դժվար տրվում՝ պողպատը կոտրելը, ադամանդը գունավորելն ու ինքդ քեզ ճանաչելը։ 10. Սովորիր քո երեխաներին լռել, որովհետև խոսել նրանք այսպես թե այնպես սովորելու են։ 11. Եթե դու ուզում ես հանգիստ քնել, ապա քո անկողին հետդ տար քո մաքուր խիղճը։ 12. Շուտ պառկել քնելու ու շուտ արթնանալ․ ահա թե ինչն է մարդուն հարուստ ու առողջ դարձնում։ 13. Մարդն ունի 3 հավատարիմ ընկեր՝ հին կինը, հին շունն ու աշխատած փողերը։ 14. Ավելի լավ է գեղեցիկ գործ անել, քան գեղեցիկ խոսել։ 15. Ընկերներ ընտրելիս մի՛ շտապեք, բայց նրանց փոխելիս առավել ևս շտապ որոշումներ մի կայացրեք։