Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, որը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Ինստագրամի իր էջում հրապարակել է ընտանեկան ջերմ լուսանկար, որում պատկերված է նրա ավագ որդին, իսկ լուսանկարին կից նա գրել է. «Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա։ Նրանք վայելում են ներկան»:
Հիշեցնենք, որ օրերս լույս աշխարհ է եկել Շուշաննայի երկրորդ որդին, ում ծնողները տվել են Ադամ անունը։ «Բարի գալուստ, իմ իրականացած երազանք», – գրել էր դերասանուհին, ապա հավելել էր Ադամ Սայան հեշթեգը։