Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդ եհի հետեւանքով զո հվել է շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանը։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից՝ Մելինե Կիրակոսյանը։ 19–ամյա Հայկը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։ Հայկը մասնակցել էր սեպտեմբերյան ռա զմական գործողություններին։
Հայկի աճ յունը դեռ չի փոխանցվել ծնողներին, նրանք պետք է ԴՆ Թ հետազո տություն անեն։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդ եհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զո րամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զո հվել է 15 զինծառայող, վիրա վորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգ նություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծ անր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանա կային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվո րականներ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդե հի պատճառ է դարձել։ Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրե ական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զ ենքի, ռազ մամթերքի, ռազ մական տեխնիկայի կամ ռազ մական այլ գույքի, շրջապատի համար առավել վտա նգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։