Մեր ընտանիքում իմ մասին միշտ էլ բարձր կարծիք են ունեցել։ Պատճառը շատ պարզ է․ հայրս կարծում է, որ երեք եղբայր ունեցող աղջկան անհնար է սխալ դաստիարակել, որ ինքն ամեն ինչ արել է ինձ առաքինի դարձնելու, դաստիարակելու հարցում։ Եղբայրներս էլ, ի դեպ, նույն կարծիքի են։ Էլ չեմ ասում մորս մասին, ով աչքով տեսնի ինձ մի վատ բան անելուց, չի հավատա։
Բայց ես էն սուրբը չեմ, ոնց ընտանիքիքս անդամներն են կարծում։ Հիմա որ ասեմ՝ մի անգամ ինչ քայլի եմ դիմել, դուք էլ արդեն կհամոզվեք իմ էս խոսքերի մեջ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես սկսեցի ընկերներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, քան ընտանիքիս։ Իրենց ազդեցությունը ինձ վրա շատ երևաց։ Մի անգամ էլ, երբ որ ընկերներս էլի կանչեցին ինձ սրճարան,
իսկ մոտս արդեն գումար ոչ կար, ոչ էլ կարող էի ուզել հորիցս, որովհետև ամաչում էի, գնացի, մտա հորս դարակը ու 20․000 դրամ վերցրի՝ առանց թույլտվության։ Հայրս օրեր անց նկատեց գումարի պակասը ու մտածեց, որ երևի կորցրել է։ Բայց դե ես հո լավ գիտեմ՝ ուր է էդ գումարը։ Դրա համար էլ մինչև հիմա հորս աչքերին նայել չեմ կարողանում։ Ի՞նչ անեմ, որ մեղքս քավեմ։