🇦🇲 Արզուման Եգոռի Թորոսյան «Երբ վերջին անգամ թեժ մարտի ընթացքում ինձ զանգեց, հարցրեց՝ ի՞նչ եմ անում, ես պատասխանեցի՝ աղոթում եմ: Տղաս խնդրեց անդադար աղոթել, որովհետև միայն Աստված կարող էր օգնել նրանց՝ ողջ դուրս գալու այդ մար տից», — ցավով վերհիշում է մայրը՝ տիկին Լիանան… Արզուման Թորոսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զին վորականի ընտանիքում։ 2007-2016 թվականներին զբաղվել է կարատե սպորտաձևով: Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում կայացած առաջնություններում ի պատիվ նրա հաղթանակների՝ բազմիցս բարձրացվել է հայոց եռագույնը:
Արժանացել է «Սև գոտի» անվանակարգի: 2018-2019 ուսումնական տարում Արզումանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմա տոլոգիական ֆակուլտետ և զորակոչվել բանակ։ 2019 թվականի հուլիսի 28-ին զին վորական ծառայության է անցել Մեղրիի զորամասում, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ): Մայրը՝ Լիանա Ռոստոմյանը, պատմում է, որ 19-ամյա ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում սպորտը: «Շատ գեղեցիկ կեցվածք ուներ: Երբ 12 տարեկանում կարատեի՝ Ստամբուլում անցկացված աշխարհի և Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնություններում բարձրացրեց մեր եռագույնը, այնքան հպարտ էր: Միշտ առաջինը պիտի լիներ՝ թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ», — պատմում է տիկին Լիանան:
«Ամեն անգամ, երբ խոսում էինք հեռախոսով, պատմում էր իր երազանքների մասին: Հուլիսին պետք է զորացրվեր. հաշվում էր օրերը, որպեսզի վերադառնար ու դասի գնար սեպտեմբերին», — հիշում է տիկին Լիանան: Արցախում պատերազմի օրերին մերօրյա հերոսը շատ թեժ մարտերի էր մասնակցել: «Իրենց վրա դրված բոլոր պարտականնությունները լիարժեք կատարելուց հետո արդեն պետք է վերադառնային Մեղրի՝ իրենց զորամաս, սակայն ծառայակիցները շրջափակման մեջ էին հայտնվել: Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության», — ասում է տիկին Լիանան: Բայց, ցավոք, խրամատում նրանց վիճակված էր իրենց վրա վերցնել թշն ամու անօդաչու թռչող սարքի հարվածը: Ընկերներից միայն մեկին հաջողվեց ողջ մնալ: 🎗Հավերժ փառք և խոնարհում🎗