Ներկայումս ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով լսարանին հայտնի է հատկապես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից,հրապարակել է ավագ որդու լուսանկարը, որտեղ երևում,թե որքան է մեծացել նա:
Նշենք, որ Ամանորին Շուշաննան երկրորդ անգամ մայրացել է` լույս աշխարհ է եկել նրա երկրորդ որդին։ Դերասանուհին իր ինստագրամյան էջում հիվանդանոցից լուսանկար էր հրապարակել` հայտնելով այդ մասին։ «Բարի գալուստ իմ իրականացած երազանք».-լուսանկարին կից գրել է Շուշաննան։ Հավելենք, որ որդուն զույգը տվել է Ադամ անունը։ Հիշեցնենք, որ
Շուշաննան և ամուսինը բավականին լավ էին ապրում Հայաստանում և պահանջված էին իրենց մասնագիտության մեջ, բայց որոշեցին տեղափոխվել ԱՄՆ։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ այս շրջանում Հայաստան չեն գալու: Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում: