Էս ձեռքի հեռախոսները իսկական կրակ ու պատիժ են: Էս ինչ էր բերեցին գցեցին ժողովրդի մեջ: Մեծ ու փոքր հեռախոսը ձեռքներից չեն դնում: Իմ հարսն էլ սաղ օրը հեռախոսը ձեռքից չի դնում: Արդեն երեխեքի մասին էլ ա մոռանում: Հեչ ուշադրություն չի դարձնում: Ոնց կարելի ա ամբողջ օրը ոչ մի բան չանել, հեռախոսի մեջ չգիտեմ ինչեր նայել:
Երեեքին էլ ա սովորացրել, ամեն մեկի ձեռքը մի մի հատ հեռախոսա տալիս, նստացնում ա ու ժամերով նստած մնում են: Ասում ա, իմ երեխեքը շատ խելոք են: Ասում եմ, չի կարելի երեխեքի ձեռքը հեռախոս տալ, ինձ ասում ա դու բան չես հասկանում, հիմա բոլոր երեխեքն էլ հեռախոսներ ունեն: Կարգին դաս էլ չեն անում: Մոռացել են բակ իջնելու մասին:
Ես խղճում եմ էս սերունդին: Բայց հարսիս վրա շատ եմ ջղայնանում: Տղուս բողոքում եմ, ասում ա. Մամ իրա ընկերուհիների հետա շփվում: Չգիտեմ ինչ անեմ: Ուզում եմ տանից գնամ ու էս պատկերը չտեսնեմ: