Քուրս մի տղա ունի: Ամուսնու մա հից հետո էլ չամուսնացավ: Ասում էր ես պիտի իմ տղուն մեծացնեմ, որ վաղը մյուս օրը իմ տղեն էլ ինձ տիրություն անի: Բայց արի ու տես, որ քրոջս տղեն հեչ չի էլ հիշում մոր մասին: Ամուսնացավ հարուստ աղջկա հետ, ու գնաց առանձին ապրեց մորից: Սկզբում մեկ-մեկ գալիս էր, բայց հետո ընդհանրապես մոռացավ մոր գոյության մասին:
Խեղճ քուրս զանգում ա, տղեն ընենց ա կոպ տում, իբր շատ զբաղված ա ու չի կարա մոր հետ երկու բառ խոսա: Վերջերս մեր հարազատներից մեկի հարսանիքն էր: Քրոջս տղեն էլ էր հրավիրված: Թամադան առաջարկեց խմել ծնողների կենացը: Քրոջս տղեն կանգնեց ու ընենց կենաց ասեց, որ երևի մարդիկ մտածեցին, թե մորը ձեռքերի վրայա պահում:
Կողքիս նստած կինն էլ ասեց. Մարդ այ սենց տղա պիտի ունենա: Քիչ էր մնում գնայի ու հարցնեի, վերջին անգամ ե՞րբ ես մորդ տեսել, ե՞րբ ես հետը խոսել: Ուղղակի նող կալի բան ա, որ ծնողների կենացը խմո ւմ են, բայց իրականում չեն հիշում ծնողի մասին: Ցա վա լի ա: