Ամառ էր։ Ես այդ ժամանակ աշխատում էի կոսմետիկայի խանութում։ Ամեն օր խանութի մոտ տեսնում էի մի դեռահաս տղայի։ Նա մոտ 10 տարեկան կլիներ — ոչ ավելին: Նա գումար էր խնդրում անցորդներից։ Այդ օրը անձրևոտ էր, ցուրտ ու ամպամած։ Տղան նստել էր անձրեւի տակ, եղանակը չէր խանգարում նրան, բայց փողոցում անցորդներ չկային:
Ես ու գործընկերներս որոշեցինք նրան ներս կանչել՝ տաքանալու։ Նրան կերակրեցինք, թեյ տվեցինք։ Տղան պատմեց, որ ապրում է տատիկի հետ, մայրը մա հա ցել է։ Մեծ քույրը ամուսմացել է և տեղափոխվել է այլ քաղաք։ Նա խանութում մնաց մեզ հետ մինչև վերջ: Հետո գնաց տուն։ Հաջորդ օրը տղան նորից հայտնվեց խանութի շեմին՝ ձեռքին երկու բրդուճ էր:
Նա ողջունվեց և մեզ փոխանցեց բրդուճները ասելով. Սա այն ամենն է, ինչով կարող եմ շնորհակալություն հայտնել… Չկարողացա զսպել արցու նքներս, գրկեցի տղային: Միանգամից հիշեցի խոսքերը՝ «Ով քիչ ունի, ավելի շատ է տալիս»։