Ես դերձակ եմ: Արդեն 20 տարուց ավել ա աշխատում եմ: Իմ բոլոր հաճախորդները շատ գոհ են: Ունեմ մշտական հաճախորդներ, ու դրանց թիվը գնալով ավելանում ա: Իմ հարևանը էս քանի տարիա բերում ա շորա կարել տալիս ու փողը չի տալիս, ասում ա հետո կտամ: Ես էլ ամեն անգամ համբերատար սպասում եմ: Չեմ ուզում հարաբերությունները փչացնեմ, բայց դե սենց էլ չի լինի:
Մի անգամ, երկու անգամ, հասկացա, բայց ամեն անգամ նույնն ա: Էս վերջին անգամ եկավ գիշերը 11-ին, բերելա կտորը ասում ա երկու օրից հարսանիք եմ գնալու, շուտ կարի հագնեմ: Ասեցի, ժամին նայե՞լ ես: Ասեցի, որ պետք ա նախօրոք վճարի, կանխավճար տա: Զարմացավ, ասեց, որ փողով ա, հենա ուրիշի մոտ կգնամ: Ստացվում ա, ուրիշը աշխատում ա, իսկ ես
պիտի նվեր անեմ: Հետ ականջիս շշուկներ հասան, որ հարևանների մոտ բամբասում ա ինձանից: Իբր ես կտորից գո ղա նում եմ, վատ եմ կարում, իբր իմ կարած շորերը բանի պետք չեն: Գնացի իրանց տուն, ու ասեցի էն ինչ մտածում էի իրա մասին: Համ լավություն անես, ձրի շոր կարես, համ էլ քո հեղինակության հետ խաղա: