Տարիներ անց փորձեցի ապրել ամուսնուս հետ, բայց ընդամենը 2 շաբաթ անց, հասկացա իմ սխալը

59 տարեկանում ես հանդիպեցի մի տղամարդու, ով աամուսնության առաջարկություն արեց: Շուրջ 15 տարի է, ինչ ամուսնալու ծված եմ, երբեք լուրջ հարաբերություններ չեն եղել, ուստի կշռադատեցի բոլոր դրական ու բաց ասական կողմերը և որոշեցի ընդունել առաջարկը։ Առաջին հայացքից տղամարդը շատ պարկեշտ ու մաքուր էր։ Մենք խոսեցինք և եկանք այն եզրակացության, որ ավելի լավ է ապրել իմ բնակարանում:

Ինձ համար այդպես ավելի հեշտ կլիներ: Նա ներկայացրեց, որ ելնելով իմ հանդեպ հանրգանքից ու սիրուց համաձայնվում է, իբր ուզում է, որ ես ինձ լավ զգամ: Ես ինձ լավ զգացի: Այդպես, մենք սկսեցինք մեր համատեղ կյանքը: Սկզբում ամեն ինչ նման էր հեքիաթի, իսկ հետո ամեն ինչ փոխվեց: Սկզբում ես ցանկանում էի ամեն կերպ գոհացնել նրան, բայց հետո հասկացա, որ թույլ եմ տալիս շատ մեծ սխալ: Նախ, նա չէր աշխատում, ողջ օրը տանն էր ու տանը ոչինչ չէր անում: Երբ խնդրում էի աղբը թափել կամ փոշեկուկով գորգը մաքրել, նա կտրականապես հրաժարվում էր՝ ասելով, որ դա կնոջ պարտականությունն է:

Իսկ նա ողջ օրը կամ բազմոցին պառկած հեռուստացույց է դիտում, կամ գնում է ընկերների մոտ և վերադառնում է ճաշի ժամին, որպեսզի համեղ սնվի: Մի անգամ դռան կողպեքը փչացել էր և խնդրեցի նրան վերանորոգել: Նա հանգիստ ասաց, որ սա իր տունը չէ, և նա այստեղ միայն հյուր է։ Այդ աարտահայտությունը լսելուց հետո ես հասկացա, որ սխալվել եմ նրա հարցում: Ես նրան ասացի. Իմ բնակարանը հյուրանոց չէ, կարող ես հավաքել իրերդ և հեռանալ: Նա հավաքեց իրերն ու հեռացավ: Ես չեմ զղջում: