Երբ աղջիկս մեկ ամսական էր, տատիկս թռավ մեզ մոտ՝ կտրելով երեք հազար կիլոմետր հեռավորություն: Ես միշտ էլ կապված եմ եղել տատիկիս հետ, չնայած, որ ապրում էր հեռու: Էդ օրը արդեն չգիտեի ինչ անեի: Աղջիկս մի ամսական էր, երկու գիշեր չէր քնել, բնականաբար, ես էլ: Լացում էր, ճչում էր, չգիտեի ոնց հանգստացնեի: Եվ ահա, տատիկս ցույց տվեց իրա վարպետությունը:
Ամուր գրկեց երեխային և սկսեց եռանդով օրորվել վերև վար և երգել մի երգ, որը ես հիշում եմ մանկուց: Ես հիշում եմ ամեն ձայն, ամեն ինտոնացիա նույնիսկ հիմա։ Աղջիկս սկսեց հանգստանալ ու քնեց: Ես էլ պառկեցի, գոնե մի քիչ քնեմ։ Տատիկը երգում է. Հինգ րոպե անց ամուսինս եկավ, նույնպես պառկեց կողքիս ու իսկույն քնեց։
Հետո եկավ որդիս, նա գրեթե տասը տարեկան էր, և իրականում նա երբեք ցերեկը չէր քնում: Պառկեց մեր միջև և հանգստացավ: Անհնար էր դիմակայել տատիկի օրորոցայինին: Քնեցինք մինչև երեկո, հագստացանք: Սա իմ կյանքի ամենաերջանիկ հիշողություններից մեկն է, թե ինչպես ենք մենք բոլորս քնել կողք կողքի, իսկ մեր գլխավերևում տատիկի ձայնն է: