Սկեսուրը միշտ պատճառ էր փնտրում մեզ մոտ գալու համար ու հետն էլ ձկան ուտեստներ էի բերում, չնայած լավ գիտեի, որ մեր ընտանիքում ոչ ոք դա չի ուտի։ Պարզապես կեսրարս մոլի ձկնորս ա, ու իրանց սառնարանում էլ տեղ չկա: Ամուսինս մանուկ հասակում էնքան ձուկ ա կերել, որ հիմա տեսնել չի ուզում: Ես ընդհանրապես չեմ սիրում գետի ձուկ:
Կիսուրս բացում ա սառնարանը, ու ստուգում ա ինչ ունենք ուտելու. — Օ՜, իմ սիրելի երշիկը: Մի կտոր հետս կտանեմ, փոխարենը ձեզ ձուկ եմ բերել: Հետո էլ սկսեց ընկերուհիների հետ գալ մեր տուն, գալիս էին, ժամերով նստում, հյուրասիրվում: Մի բան էլ հետևիցս ավել-պակաս բամբասում էին: Որոշեցի կիսուրիս մի լավդաս տալ:
Ընկերուհուս հետ գնացի կիսուրիս տուն, սառնարանից հանեցի էն ինչ ինձ դուր եկավ, կերանք, մի քանի բան էլ հետս վերցրի: Կիսուրս լուռ նայում էր: Հավանաբար, նա կուզենար մի երկու խոսք ասել, բայց հասկացավ, որ անում եմ էն, ինչ ինքն ա անում իմ տանը: Էդ ժամանակվանից կիսուրս չի եկել: