Ես հոգնել եմ սաղի ծառան լինելուց, սաղին նստացրել եմ գլխիս: Ու հիմա հասկանում եմ, թե ինչքան սխալ եմ եղել: 2 աղջիկ ունեմ, երկուսին էլ շշպռել եմ: Մեծ աղջիկս մարդու ու երեխու հետ եկելա, որ իմ տանը ապրի: Ինձ էլ ասում ա. դու խոհանոցում քնի: Ես 60 տարեկան եմ, ինձ հանգիստ ա պետք: Ամբողջ կյանքս հանգիստ չեմ ապրել: Տանջ վել եմ, չար չար վել եմ: Հիմա ուզում եմ հանգիստ ապրեմ:
Փոքր աղջիկս էլ մի կողմից, ասում ա, բեր քո տունը ծախենք: Ասում եմ, բա ես որտեղ ապրեմ: Նայեց աչքերիս ու անամոթի պես ասում ա, հանկարացարանում կտեղավորեմ: Շո կի մեջ էի: Որտե՞ղ եմ սխալվել, հավատս չի գալիս, որ սրանք իւմ երեխեքն են: Ես երբեք իմ ծնողին նեղություն չեմ տվել, ոչինչ չեմ պահանջել:
Հոգնել եմ, հոգնել եմ բոլորի ծառան լինելուց։ Ես իմ պարտքը կատարեցի՝ աղջիկներիս մեծացրել եմ, կրթություն եմ տվել։ Աղջկաս շշպռեցի, շուռ եկավ ասումա. Երբեք, լսո՞ւմ ես, այլևս երբեք չես տեսնի քո թոռանը: Քեզ չեմ զանգի։ Ինչ՞ մայր ես դու։ Հոգիս ցա վում ա, ինչի՞ են իմ հետ սենց վարվում: