«Համերի»25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբ ակալվել է: ՀՀ ՆԳՆ ոս տիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Ոս տիկանությունում 25-ամյա վարորդի՝ Գեղամ Սահրադյանի ծնողները ցուցմունք են տվել և ասել, որ վերջինս տա ռապում է հ ոգեկան խնդիրներով, նախքան միջադեպը տանը Աստվածաշունչ կարդալիս է եղել, ապա ծածուկ վերցրել մեքենայի բանալիները և եկել Երևան։
Սոցցանցերում նրա էջերում տեղադրված են Աստվածաշնչյան թեմաներով նկարներ, նա գրություններ է թողել Մեծ դատաստանի և օլիգարխների մասին։ Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստ իկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտ անգավոր գործողություններ կատարել: