Մեր շենքի տակ փոքրիկ դե ղատուն ունեմ, մեր ամբողջ թաղամասը իմ դե ղա տից ա օգտվում: Բոլորին լավ ճանաչում եմ: Մեր հարևաններից մի կին իմ մոտից նիսյայով դեղ ա վերցնում: Թանկ դե ղեր չեն, ցա վազրկող, կամ պա րացետամոլ: Թոշակառու ա, թոռի հետա ապրում: Թոշակը հազիվ ա իրաննց հերիքում՞ Շատ ժամանակ իսկի չեմ էլ գրանցում, որ պարտքովա տարել, ես դնում եմ տեղը: Ինչ անենք: Ոչ մեկս նման օրվանից ապահովագրված չենք:
Իրար, որ չօգնեն, չընդառաջենք, ու՞ր կհասնենք: Էն օրը մոտիկ հարևանս իմ մոտ էր, էդ կինը եկավ ու թոռի համար գրի պի դեղ ուզեց: Ասեց ամսվա վերջում փողը կբերի: Իրա գնալուց հետո հարևանս ասում ա. Մի տուր, ինչի՞ ես տալիս, հետո չի բերի, դու պիտի իրա փոխարեն փողը տեղը դնես:
Ասեցի, ոչինչ, դե ղը անհրաժեշտ բան ա, ուրեմն պետք ա, որ վերցրեց: Թոռը հի վանդա, ո՞նց չտամ, բա էդ խեղճ կինը ի՞նչ անի: Ասեց. Ես քո փոխարեն չեի տա: Մտքիս մեջ ասեցի. Հենց ձեր նմանների պատճառով ա, որ մարդիկ կորցրել են հավատը իրար նկատմամբ: Ես ուրախ եմ, որ ըտենց չեմ մտածում: