Մենք միշտ լավ ենք ապրել, փառք Աստծո, ապահովված ենք եղել: Չեմ ասի շատ հարուստ ենք ապրել, բայց համ մեզ էր հերիքում, համ էլ բարեկամներին էինք օգնում: Ըտենց մարդ չի եղել, որ օգնություն խնդրի ու իրան մերժենք: Մեզ նեղություն տվել ենք, բայց օգնել ենք: Ու միշտ ասում էին, որ մեր նման բարի մարդ չկա: Տարիներն անցան, երեխեքը մեծացան: Երկու տղա ունեմ, երկուսն էլ շնորհքով, հարգանքով տղեք են:
Ամուս նուս մա հից հետո, տղերքս ինձ լավ են պահում: Բայց հիմա բարեկամներիս չեմ կարողանում օգնեմ: Հո իմ երեխեքի աշխատած փողը չեմ վերցնի տամ: Մեծ տղես ծրագրավորողա, լավ փող ա առնում: Միշտ երազում էր լավ մեքենա ունենար ու երկու ամիս առաջ առավ: Թափ թաղա, յուղը վրեն ջիփա: Շատ էինք ուրախացել: Բայց բարեկամներս չգիտեմ ինչի նախանձից
տրա ք վեցին, ոչ մեկը չզանգեց ու չասեց շնորհավոր: Էն օրը հարսանիք էինք գնացել, մենք մեր նոր մեքենայով էինք, բարեկամներիցս մեկը թու յնով լցված նայեց ու ասեց. Հա դե էլ ձեր հետ խոսալ կլինի՞, ջիփով եք ման գալիս: Հիմա հասկանում եմ, որ ինչքան սխալ եմ եղել, փաստորեն, ոչ մեկը չկիսեց մեր հետ մեր ուրախությունը: