Հավատս չի գալիս, որ էս ամենը մեր ընտանիքում ա կատարվում: Ես ամուսնացել եմ 26 տարեկանում և ոչ մի րոպե չեմ նստել մորս վզին։ Ամուսնուս հետ տեղափոխվեցինք ապրելու ուրիշ քաղաքում, ես ծնողներիս տանը լինում էի միայն տոները շնորհավորելու և ինչ-որ բանով օգնելու համար։ Մինչ ամուսնությունս երեքով ապրում էինք մորս ու եղբորս հետ, հայրս շուտ լքել էր մեր ընտանիքը։
Ես հիշում եմ թե ինչպես էր մայրս լա ց լինում հորս հետևից և խնդրում նրան չհեռանալ։ Բայց հայրս մենակ թողեց մեզ ու գնաց ուրիշ կնոջ հետևից։ Այդ օրվանից մայրս փոխվեց։ Նա խմում էր, նա շատ հաճախ տուն էր գալիս ինչ-որ օտար տղամարդու հետ և մեզ ասում էր, որ նրան հայրիկ անվանենք։ Հորս հեռանալուց հետո մայրս շատ էր փոխվել։ Նա փչա ցնում էր մեր և հենց իրա կյանքը։
Ես տեղափոխվել էի առանձին ապրելու, քանի որ մորս հետ անհնար էր ապրել։ Իսկ եղբայրս առավոտից երեկո աշխատում էր և մորս գրեթե չէր էլ տեսնում։ Երբ ես ամուսնացա, 26 տարեկան էի, լրացավ մորս 50-ամյակը։ Նա կապվել էր մի տղամարդու հետ։ Չանցած 3 տարի, պարզվեց, մայրս հղ ի է։ Խայտառակություն։ 53 տարեկան կինը պատրաստվում է ծնն դաբերել։ Ամոթից չգիտեմ ինչ անեմ։ Ամենավատն այն է, որ մայրս դրանից վատ չի զգում: