Ես տարիներով գումար եմ հավաքում, որ ինձ համար 1 սենյականոց տուն գնեմ և անկախ ապրեմ։ Ամուսնանալու մտադրություն չունեմ։ Ես արդեն մի կլորիկ գումար էի հավաքել։ Տանեցիները գիտեին ցանկությանս մասին։ Ախպերս շուտվանից ամուսնացած ա, 5 տարեկան երեխա ունի։ Մի ժամանակ պամիդոր էր աճացնում ծախում, հիմա էլ ոչիմի գործ չի անում։ Լիքը պարտք ունի։ Մի օր պարտքատերերը զանգել ու փողն էին ուզում։
Ախպերս էլ որոշել էր ինձնից «պարտքով» փող վերցնել։ Ես ավելին քան վստահ էի, որ եթե ես նրան գումար տամ, այլևս երբեք հետ չեմ ստանա։ Մերժեցի նրան։ Նույն օրը իրիկունը մամաս զանգեց ու ինձ ազգի դա վաճան հանեց։ Ասում էր․ -Դու ժլա տի մեկն ես, էտքան փող ունես, ախպորդ մի կոպեկ չես տալիս, իմ մասին մոռացի, համարի մեր չունես։ Քան թե ախպորդ օգնես, ձև ես բռնել յանի փող ես հավաքում։ Մամաս ինձնից նե ղացավ։ Ն եղանում ա, թող նեղանա, ես չեմ կարա սաղին ապահովեմ։