Ես ապրում եմ գյուղում։ Աշխատում եմ տանից մի քանի կանգառ վերև գտնվող տանը, որպես դայակ։ Մի օր առավոտ շուտ ես նստեցի ավտոբուս, որ շուտ հասնեմ գործի։ Մեր տնից մի կանգառ վերև ավտոբուս նստեցին տարօրինակ մարդ ու կնիկ, մի կանգառ հետո պատրաստվում էին իջնել։ Բայց փողը տալ չէին պատրաստվում։ Վարրորդը ասեց, բա փողը՞։ Սրանք էլ ասեցին, փողը ինչ ես անում, գյուղացի չես՞, գնա կովդ կթի։
Սրանց վդից երևում էր, որ քաղաքի մարդիկ են ու առաջին անգամ են գյուղում, որովհետև շատ էին փնթփնթում, հոտ ա գալիս, էս ա լինում էն ա լինում։ Ավտոբուսի մեջ մի հատ պապի կար, որ որոշեց սուս չմնա ու սրանց գլխին մի խաղ խաղա։ — Այ մարդիկ, ճիշտ եք ասում, մեր գյուղում մեզ փող պետք չի։
Հիմա դուք էլ եք մեր գյուղում ու ձեզ էլ փող պետք չի, նենց որ կարաք տաք, ես իմ մոտ կպահեմ, գնալուց կտամ ձեր փողը։ Հա ու մեկ էլ մեր գյուղի կովերը կա խարդական են։ Որ հանկարծ վրեքներիցդ փողի հոտ առան կհասնեն վրեքներդ ու ձեզ կուտեն։ Մեկ էլ էտ պահին կանգառից մի քիչ էն կոմ մի հատ կով նենց մուուու արեց, սրանք տեղներից վեր թռան ու վազելով փախան։