Էդ օրը քնած էինք մնացել ու արագ դուրս եկանք տանից, որ չուշանանք: Մարդս խնդրեց իրա բաճկոնի գրպանից վերցնել բանալիները: Ես ձեռքս մտցրի գրպանը, վերցրի բանալիները ու մի թղթիկ ընկավ գրպանից: բացեցի ու քարաց կարդալով գրությունը. «Ռեստորան Մարիաննա»։ Կիրակի. 15.00. Ծառայողական մուտքի մոտ»։ Ես շփոթվեցի, չգիտեի ինչ անել: Հասկանալի էր, որ դա գործնական հանդիպման ժամադրություն չէր: Մենք 7 տարի ամուսնացած ենք, և ոչ մի անգամ չեմ կասկածել մարդուս հավատարմությանը։ Բայց հիմա
սկսեցի հավատա, որ իրա կյանքում ուրիշ կին կա: Որոշեցի ստուգել: Նստեցի մեքենան ու հարցրի. Կարո՞ղ ենք վաղը ժամը 15 00 -ի համար կինո գնալ, վաղուց չենք գնացել: — Սիրելիս, ես վաղը անելիքներ ունեմ: Թող մնա հետո: Ես ոչ մի բառ չասացի։ Ես ուղղակի վի րավոր վածության զգացում ունեի։ Ամբողջ օրը տեղս չէի գտնում: Ես չկարողացա ողջ գիշեր քնել: Որոշեցի նշված ժամին գնալ ու տեղում բռնացնել: Հաջորդ օրը տաքսի կանչեցի ու գնացի Մարիաննա ռեստորանի մոտ՝ նայելու անհա վատարիմ ամուսնուս ու այդ կնոջը։
Դուրս գալով տաքսիից՝ չհասցրի ու շքի գալ, քանի որ չորս կողմից ինձ սկսեցին շնորհավորել մեր ընկերները: Շնորհավորում եմ: Շնորհավորում եմ: Շնորհավորում եմ…- բղ ավում էին նրանք: Այդ պահին մոտեցավ ամուսինս: -Սիրելի՛ս Ցա վում եմ, որ այսպիսի խաղ խաղացի քեզ, բայց ես իսկապես ուզում էի զարմացնել և գոհացնել քեզ: Շնորհավոր մեր հարսանիքի տարեդարձը, ես քեզ սիրում եմ: Հետո մենք շատ ծիծաղեցինք, բայց ես զգուշացրեցի նրան, որ այլեւս նման կատակ չանի: