Հարսանիքին մնացել էր հաշված ժամեր: Մայրը որդուն ասաց, որ իրենք լուրջ խոսելու բան ունեն: Նրանք առանձնացան ու մայրն ասաց. Տղա՛ս, դու միշտ պետք է հիշես, որ ես քեզ սիրում եմ։ Դու ամենակարևորն ես իմ կյանքում։ Դու միշտ կարող ես կապվել ինձ հետ, երբ օգնության և աջակցության կարիք ունեք: Դու պետք է իմանաս, որ ես գոհ եմ, երբ դիմում ես ինձ օգնության համար: Պետք չէ ինձ երեկոյան զանգահարել։ Դա այն ժամանակն է, որը դու պետք է նվիրես քո կնոջը: Դու կարող ես զանգահարել ինձ օրվա ընթացքում, առանց որևէ պատճառի։ Ես ինձ ավելի լավ կզգամ, եթե իմանամ, որ դու լավ ես: Երբեք մի բղավիր կնոջդ կամ ինձ վրա:
Հիշիր, որ կինը ծառա չէ: Նա պարտավոր չէ քեզնից հետո մաքրել, պատրաստել քեզ, լվանալ շորերդ։ Այն ամենը, ինչ կատարվում է ընտանիքում, պետք է մնա ընտանիքում։ Ոչ մեկին մի պատմեք այն մասին, թե ինչ է կատարվում ձեր տան պատերի ներսում։ Երբեք մի համեմատիր քո կնոջը որևէ մեկի հետ: Պարզապես երախտապարտ եղիր այն ամենի համար, ինչ ունես։ Կնոջդ մասին ոչ մեկին մի բո ղոքիր, նույնիսկ ինձ։ Պարզապես գնահատիր նրան և ամեն ինչ կստացվի ձեզ մոտ: Եթե երբևէ հի վան դանամ, մի մոռացիր իմ մասին։ Անպայման հիշեք ինձ, երբեմն այցելեք:
Բայց եթե քո կինը հի վանդանում է, մի հեռացիր նրանից ոչ մի քայլ: Երբ դու սիրո և հավատարմության երդում ես տալիս, այդ պահից քո կյանքում գլխավոր մարդը կինդ է։ Եթե կինը քեզանից ինչ-որ բան է խնդրում, կատարիր նրա խնդրանքը: Երբեք մի քննադատիր քո կնոջ հարազատներին, հատկապես նրա ծնողներին։ Հիշիր, որ նրանք քեզ տվել են մի մարդ, ում կողքին ես լինելու ամբողջ կյանքում։ ՙի մոռացիր նվերներ անել քո կնոջը: Պարտադիր չէ շքեղ նվերներ տալ. շոկոլադե սալիկ կամ փոքրիկ ծաղկեփունջ կատարյալ են ցանկացած առիթի համար: Եթե լսես իմ խոսքերը, անպայման երջանիկ կլինես։