Մարդս իրա քուրերի մոտ սկսեց ինձ ձեռ առնել, ես էլ որոշեցի սուս չմնամ ու ընենց պատասխան տվեցի, որ աչքերը բաց մնաց, շատ ափսոս, որ էսքան ժամանակ պատասխանը չեմ տվել

Մի շաբաթ առաջ մարդուս քուրերը մեր տանն էին: Ես ճիշտն ասած իրանց էդքան էլ չեմ սիրում: Մարդաչնման մարդաչհավան, էդ իսկական իրանց համար ա ասված: Նստում են ու սկսում են իրանց գովալ, սաղից բամբասում են: Ես հարգանքից ելնելով չեմ խառնվում իրանց խոսակցությանը: Մեկ-մեկ ինձ էլ են սկում կծել, բայց բանի տեղ չեմ դնում: Չեմ ուզում հետներն ընդ հար վել: Բայց էս վերջին անգամ հունից դուրս եկա: Ու ինձ նյարդայնացրեց հենց մարդուս պահվածքը:

Սկսեց ինձ ձեռ առնել քրերի ներկայությամբ: Թե բա, ինքը ինչ տղա էր, որ աղջկա վրա մատը դներ, իրան կուզեր: Խաբնվեց իմ սիրուն աչքերին, բայց հիմա նայում ա ինձ ու զարմանում ա, թե ոնց կարար իրա նման թագավոր տղեն իմ նման մոխրոտին առներ: Հետո էլ սկսեց ծաղրել իմ անխնամ ձեռքերը, մազերը, ասեց, որ ուրիշի կանայք ոնց որ թագուհի լինեն:

Ես էլ չկարոզացա ինձ զսպեմ ու ասեցի. թագուհի լինում ա թագավորի կողքին, իսկ եթե ես հիմա մոխրոտի տեսք ունեմ, էդ նրանից ա, որ իրա նման տղամարդու կողքին եմ: Իսկական ու լավ տղամարդու կողքին կինը ծաղկում ա, իսկ անհաջողակ տղամարդու կողքին կինը խամրում ու մոխրոտիկ ա դառում: Կինը տղամարդու հայելինա: Թող լսի ու իմանա, ոչ թե նստի ինձ ձեռ առնի: Թագավորի կողքին չի կարող մոխրոտիկ լինի: