Ոնց չեմ սիրում ինքնահավան ու մեծա միտ մարդկանց: Մարդ կա իրանից բան չի ներկայացնում, բայց ոչ մեկին չի հավանում, սաղին անուն ա կպցնում: Ես տալ ունեմ, 38 տարեկան ա, ամուսնացած չի, տունը մնացածա: Իզուր չի, որ ասում են, տունը մնացածները ինքնահավան ու մեծամիտ են: Տալս շատ մեծ կարծիք ունի ինքն իրա մասին: Կեսրարիս ընկերոջ տղեն 48 տարեկան ա, ամուսնացած չի: Չգիտեմ ամուսնացած եղելա թե չէ, բայց էն օրը եկել էին մեր տուն ու հիմա տալիս հավանել ա:
Ծնողների հետ եկել էին ուզելու, տալս սկսեց ձևեր թափել: Անուն ա դնում, թե էդ տղու քիթը մեծ ա, համ էլ մեքենա չունի, հարուստ չի: Կիսուրս համոզում ա աղջկան, ասում ա, ամեն մեկն էլ մի թերություն ունեն, մեկի քիթնա մեծ, մեկի բոյն ա կարճ, ոչ բոլորը մեքենա ունեն: Հետո մեքենան ինչ կապ ունի երջանկության հետ:
Բայց տալս երկու ոտքը դրելա մի կոշիկի մեջ ու չի ուզում: Կարծում ա թե ինքը հուրի փերի ա ու սպիտակ ձիով ասպետը ճանապարհ ա ընկել, գալիս ա իրա հետևից: Տալս հույս ունի, որ կգտնի իրա երազանքների տղամարդուն: Տա Աստված: Ես չէի մտահոգվի, բայց մենք մի տան մեջ ենք ապրում ու իրա հետ շատ դ ժվ արա, ուզում եմ ամուսնանա ու գնա, որ մենք հանգիստ ապրենք: