Ես շատ լավ ընտանիքից էի, պապաս աշխատում էր համալսարանում, մամամս բժ իշկ էր, պապիկս երաժիշտ էր, տատս երգչուհի էր, մորական կողմից տատիկս ու պապիկս պրոֆեսիոնալ մարզիկներ էին։ Ես էլ սովորել եմ արվեստի դպրոցում, զբաղվել եմ երաժշտությամբ, սպորտով, լրջորեն հետաքրքրվել եմ ռոբոտաշինությամբ, տարբեր օլիմպիադաների հաղթող եմ եղել։ Ինձնից միշտ գոհ են եղել թե ծնողներս, թե ուսուցիչները: Ես շատ մտերիմ էի մեր հարևանի աղջկա հետ, օգնում էի տնայինները անել: Մերոնք իրանց չէին սիրում, հերը աշխատում էր գործարանում, իսկ մաման՝ հավաքարար:
15 տարեկանում ծնողները մա հա ցան ու իմ ընկերուհին որ բ է մնաց։ Նրան ուղարկեցին մանկատ ուն: Մեր կապը կտրվեց: Հետո մենք հանդիպեցինք ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ։ Սոնան դառել էր սիրուն, գեղեցիկ երիտասարդ աղջիկ: Պարզվեց, որ ինքը ինձ նամակներ էր գրել, բայց մերոնք ինձ չէին տվել էդ նամակները: Չէին ուզում, որ մենք իրար կապ ունենայինք: Մենք սիրում էինք իրար ու սկսեցինք հանդիպել: Մենք սկսեցինք իրար հետ ապրել: Մերոնք ոչ մի կերպ չէին հարմարվում: Երբ մեր երեխեն ծնվեց, մամաս ամեն կերպ ինձ համոզում էր, երեխեն ինձնից չի:
Ու ինձ ներկայացրեց փորձաքննության եզրակացությունը, որտեղ գրված էր, որ երեխան ինձնից չի։ Ես հավատացի մորս, հավաքեցի իրերս ու գնացի։ Այլևս ոչինչ չէի ուզում լսել Սոնայի մասին, նրան դա վա ճան անվանեցի: Վեց ամիս անց ամուսնացա մորս ընտրած աղջկա հետ: Ես հիմա 45 տարեկան եմ, երեխաներ չունեմ, ապրում եմ փնթի, անշնորհք, լաչառ կնոջ հետ: Ծնողներիս հետ համարյա չեմ շփվում: Իրանք են մե ղավոր իմ անհաջող ամուսնության համար։ 5 տարի անց իմացա, որ մայրս կեղծել էր գենետիկական փորձաքննության եզրակացությունը և խաբել ինձ։