Հայերը համաշխարհային սպորտում մեծ ներդրում են ունեցել ու միջազգային բոլոր հարթակներում բարձր են պահել ՀԱՅԿԱԿԱՆ դրոշն ու հայի պատիվը: Այս անգամ նույնպես ուզում ենք խոսել այդպիսի մեծ անուններից մեկի մասին, ով եղել է ԽՍՀՄ-ի և Աշխարհի բազմակի չոմպիոն և չուներ իրեն հավասարը: Խոսքը մեր հայրենակից Հոկսեն Միրզոյանի մասին է:
Հոկսեն Միրզոյանը ծնվել է 1961 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1965 թ. ընտանիքով տեղափոխվել է Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղ։ 1977 թ. սկսել է պարապել ծանրամարտ մարզիչ Աշոտ Վիլասյանի ղեկավարությամբ և 1978 թ. լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ 1981 թ. նա հաղթեց երիտասարդների աշխարհի առաջնությունում և հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական։
1982 թ. նա նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Այդ հաջողությունը նա կրկնեց նաև 1983, 1988 և 1991 թվականներին։ 1983 թ. նա հաղթեց մեծահասակների աշխարհի առաջնությունում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ հրում վարժությունում և ընդհանուր հաշվարկում։
Համարվում էր 1984 թ. Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի ֆավորիտ, սակայն չկարողացավ մասնակցել խաղերին, քանի որ խորհրդային մարզիկները բոյ կոտեցին խաղերը։ 3 Փոխարենը նրանք մասնակցեցին Բարեկամություն-84 միջազգային մրցաշարին, ուր Միրզոյանը երկու անգամ բարելավեց համաշխարհային ռեկորդը պոկում վարժությունում։