Շիկահերների մասին շատ զվարճալի պատմություններ կան: Այս պատմությունն էլ ընկերս պատմեց: Նա աշխատում ա բենզալցակայանում: Մի օր մի շքեղ թանկարժեք մեքենա մոտենում ա բենզալցակայանին: Մեքենայից դուրս ա գալիս մի գեղեցկուհի կարճ կիսաշրջազգեստով, բարձրակրունկներով, շատ գրավիչ արտաքինով: Ասում ա, որ մեքենան լիցքավորեն լիքը բաք, մոտեցավ դրամարկղին, որպեսզի վճարի:
Հետո հիշում ա, որ բանալիները թողել ա խցիկում, իսկ մեքենայի դռները փակվել են:Բենզալցակայանի աշխատողին խնդրում է օգնել: Աշխատողը, էդ պահին շտա զբաղված էր ու տալիս ա առաջարկում է մի փոքրիկ մետաղալար, բավականին կոշտ ու ամուր, և հրահանգներ տալիս, որ մտցնի բաց պատուհանի միջով և փորձի սեղմել դուռը բացելու կոճակը։
Երկու րոպե անց էդ աշխատողը սկսեց բարձր ծիծաղել: Պարզվում ա, որ աղջիկը փորձում էր մետաղալարով բացել դուռը, բայց ամենակարևորը դա չէր, այլ փաստը. որ միևնույն ժամանակ նրա ընկերուհին նստած էր նույն մեքենայում և ցույց էր տալիս, թե որտեղ պետք ա մոտեցնի մետաղալարը, որ դուռը բացվի: