Հորդառատ անձրև էր գալիս։ Արսենը մայրուղով գնում էր դեպի գյուղ: Մայրը իրեն շատ վատ էր զգում և խնդրեց որդուն գալ: Աչքերը փակվում էին, մի կերպ վարում էր մեքենան: Զգում էր, որ ամեն վայկյան աաաչքերը կարող էին փակվել: Նա սլանում էր բարձր արագությամբ, որպեսզի շուտ տեղ հասնի: Հանկարծ մթան մեջ նկատեց մի կնոջ կերպարանք, որը ձեռքով մեքենա էր կանգնեցնում, նա ամբղջովին թրջվել էր անձրևի տակ: Արսենը չկարողացավ մոյւս վարորդների պես անտարբեր անցնել: -Կարո՞ղ եք ինձ գյուղ տանել: -Իհարկե, նստիր: -Ես կթրջեմ նստատեղը: — Ոչինչ չի պատահի: Նրանք լուռ շարունակեցին ճանապարհը: Արսենը հետաքրքրվեց.
— Այսքան ուշ ժամին մենակ ի՞նչ էիր անում մայրուղու վրա։ -Ես այցելեցի մորս, նա ապրում է հարեւան գյուղում։ Վերջին ավտոբուսից ուշացա, մտածեցի, որ ոտքով կհասնեմ, բայց հետո անձրեւ սկսվեց: Արսենը կնոջը տարավ մի փոքրիկ տան մոտ, նա շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ մեքենայից։ Այդ պահին կինը նայեց Արսենիին, նրա աչքերը մութ էին, ինչպես գիշերը։ Հետո անհետացավ գիշերվա խա վարի մեջ: Արսենը վա խեցավ ու անմիջապես հեռացավ։ Կինը նրա գլխից դուրս չէր գալիս, որոշեց նորից գնալ նրա տուն։
Նա հարցրեց հարևաններին, թե ովքեր են ապրում այդտեղ, հարևանները պատմեցին, որ այդ տան բնակիչները վաղուց են մա հացել։ Ընտանիքի հայրը մոռացել էր հանգցնել վառարանը և տունը հր դեհ վել էր: Բոլորը տանն էին եղել, բացի կնոջից, նա մոր հետ հարեւան գյուղում էր։ Երբ նա վերադարձավ և տեսավ մխրացած տունը սիրտը տեղում մասերի բա ժանվեց: Արսենը խնդրեց ցույց տալ իրեն այդ կնոջ լուսանկարը: Լուսանկրից նրան էր նայում նույն կինը, որին նա իջեցրել էր այդ տան մոտ նախորդ գիշեր: