Էս ինչ կյանք դառավ: Ով փող ունի մարդա, ով փող չունի, իրան մարդու տեղ չեն դնում: Հիմիկվա երեխեքը արդեն էդ հոգեբանությամբ են մեծանում ու էդ շատ վատա: Մարդուն չափում են փողով: Ու կապ չունի ինքը լավ մարդա, ինչ արժանիքներ ունի, կյանքում ինչքան լավ գործերա արել: Եթե փող չունի, ինքը մարդ չի: Ես չգիտեմ ուրիշ ընտանիքներում ոնց են կարողանում էդքան փող աշխատեն: Ես ու ամուսինս երկուսս էլ բարձրագույն կրթություն ունենք, աշխատում ենք մեր մասնագիտությամբ: Մեր աշխատավարձով մի կերպ գոյատևում ենք:
Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ: Հազիվ կարողանում ենք կոմունալները վճարենք, սնունդ առնենք: Հիմա աղջիկս մեզանից նոր հեռախոսա պահանջում, լա ցա լինում, հրաժարվում ա դպրոց գնալ: Ասում ա, որ երեխեքը իրան ձեռ են առնում: Եթե պարտք վերցնեմ, հետո շատ դժ վար կլինի վերադարձնելը, բայց մի կողմից էլ սի րտս կտոր-կտոր ա լինում, երբ տեսնում եմ երեխուս արց ունքները: Չգիտեմ ինչ անեմ, էս ինչ դժ վար ժամանակներ ենք ապրում: