Եղբայրներ գնացին կանգառ՝ իրենց մորը հանդիպելու, բայց նրանց ուշադրությունը գրավեց մի արտասովոր աղմուկ. Երբ նրանք շրջվեցին, տեսան, որ մոտակա տնից ծուխ է բարձրանում, տունը վա ռվում էր: Հապաղելու ժամանակ չկար: Երբ նրանք վազեցին դեպի վառվող տունը, պատուհանից տեսան մի կնոջ՝ երեխային գրկին. նա շատ վա խեցած էր։ Դռնից դուրս գալն անհնար էր, այն արդեն կրակի մեջ էր։ Տղաները, որոնք ընդամենը 11 և 12 տարեկան էին, որոշեցին քայլեր ձեռնարկել։
Չնայած լսվում էր մոտեցող հրշեջ մեքենաների ազդանշանների ձայնը, բայց սպասելու ժամանակ չկար։ Վայրկյանների ընթացում կրակը կարող էր լափել ամեն ինչ: Եղբայրներից մեկին հաջողվեց կոտրել պատուհանն ու դուրս հանել երկու տարեկան աղջկան, իսկ մոյւս եղբայրը դուրս բերեց վեցամյա տղային։ Կրակը գնալով ուժեղանում էր, բայց, բարեբախտաբար, բոլորն արդեն ապահով էին։ «Իմ տղաները մեծանում են իսկական տղամարդիկ, պատրաստ ամեն պահի օգնելու, ես հպարտ եմ նրանցով»,
— ասում է երիտասարդ հերոսների մայրը: Վեց րոպե անց, երբ հրշեջ մեքենան տեղ հասավ, տունն արդեն ամբողջությամբ այ րվել էր կրակի մեջ։ Այս եղբայրների վճռական գործողությունների շնորհիվ ոչ ոք չի տուժել. Հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր, եթե տղաները օգնության չհասնեին: Նրանց շնորհվեցին պատվոգրեր՝ ցուցաբերած հերոսության և արիության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց: Հուսով ենք, որ այս դեպքը շատերին կոգեշնչի վեհ գործեր անելու։