Գյուղ էի գնում ավտոբուսով: Ճանապարհը երկար էր, մոտ երեք ժամ: Բոլոր ուղեւորների ուշադրությունն ի սկզբանե գրավել էր մի զույգ։ Մայր ու որդի էին: Որդին շատ կո պիտ էր ծեր կնոջ հետ, մեկ գոռում էր վրան, մեկ հրում էր. — Դե հանգիստ նստի էլի, ինչ ես կողքերդ նայում, սուս մնա: Որոշ ուղևորների սկսեց նյար դայնացնել որդու պահ վածքը: Բայց ոչ ոք չէր համարձակվում միջամտել։
Տատիկը շատ խեղճացած տեսք ուներ։ Երբ նա նորից շրջեց գլուխը պատուհանից դուրս նայելու համար, որդին հար վա ծեց նրան, խփեց նրա թևին, այնպես որ խեղճ կինը ցնց վեց: Տատիկի աչքերից արցունքներ հոսեցին։ Այստեղ ես չդիմացա. -Ի՞նչ ես քեզ թույլ տալիս, ինչպե՞ս ես համարձակվում ձ եռք բար ձրացնել ծեր կնոջ վրա: -Դա քո գործը չէ: -Հենց իմ գործն է: Մոտեցա տատիկին կողքին կանգնեցի: Մյուս ուղևորները նույնպես միջամտեցին:
Ավտոբուսում մեծ վե ճ սկսվեց մեր ու ծեր կնոջ որդու միջև: Ես տատիկին տարա մորս տուն, նա պատմեց, որ որդին խլել է իր բնակարանն ու բռնի ուժով իրեն տանում է ծերանոց: Ես փաստաբան եմ և տատիկին առաջարկեցի իմ օգնությունը։ Կինը արցունքներով շնորհակալություն հայտնեց ինձ։ Այսօր տատիկն ապրում է իր բնկարանում, ես հաճախ եմ նրան այցելում: Իսկ որդին այդպես էլ չերևաց: