23 տարի ա ամուսնացած ենք: Մեր ընտանիքում ամեն ինչ անթերի էր, և ես վստահ էի, որ ես ունեմ աշխարհի ամենալավ ամուսինը: Աշխատում էր, ամբողջ գումարը բերում էր տուն, երբեք չի խմել, ինձ չի վիր ավորել: Երկու տարի առաջ դաչա առանք: Ամուսինս սիրով մշակում ա այգին: Մի ամիս առաջ եկավ ասեց, որ դիմում ա գրում դուրս գա աշխատանքից: Ոնց որ եռ ացրած ջուրը լցնեին գլխիս:
Ասում ա, հողը կմշակեմ ու էդ բերքով կապրենք: Սկսեցինք վի ճել: Ոչ մի բան չէր ուզում լսեր, ասում էր հոգնելա աշխատելուց, ուզում ա հանգստանա: Ես ինքս չէի աշխատում: Նա սկսեց բղա վել ինձ վրա: Համոզված էր, որ հողից ստացված բերքով մենք կկարողանանք ապրել, մի մասը կվաճառենք, մյուսը մենք ինքներս կօգտագործենք:
Մի անգամ մենք խանութում էինք, և ես նրան տարա մրգերով և բանջարեղենով վաճառասեղանի մոտ, մատնացույց արեցի գները և հստակ ցույց տվեցի, բացատրեցի նրան, որ նա մոռանում է այն ջանքերի ու միջոցների մասին, որ ծախսելու է ջրի, պարարտանյ ութերի վրա ու դեռ հայտնի չի թե ինչպիսի բերք կստացվի։ Կարծես թե հասկացավ, որ ճիշտ եմ: Ոնց որ թե մտափոխվել ա ու դիմում չի գրի։