Փոքրիկը իր պուճուր մատիկներով բռնել էր մոր ձեռքը ու նայում էր ուղիղ աչքերրի մեջ: Նա կարծես տեղյակ էր նրա կայացրած որոշման մասին։ Արցո ւնքները հոսում էին աչքերից։ Նա շշնջաց նրան արդարացումի խոսքեր՝ շոյելով երեխայի մատները. Դու հասկանու՞մ ես, ես չէի ուզում, որ սենց ստացվի: Բայց ես բոլորովին մենակ եմ, ոչ ոք չունեմ: Նա գնալու տեղ չուներ: Ընկերը լքեց նրան, երբ իմացավ հղ իության մասին, փող տվեց երեխայից ազատվելու համար ու գնաց: Բայց նա չչկարողացավ գնալ այդ քայլին: Մայրը նրան չընդունեց իր բնակարանում: Նա մատով շոյեց փոքրիկի այտերը և չէր կարողանում պոկվել երեխայից: Նա այնքան փոքր է:
Ինքն իրեն համոզեց, որ չի կարող տանել նրան։ Սենյակ մտավ բուժքույրը։ -Մտափոխվե՞լ ես։ — Ոչ, ես այլընտրանք չունեմ: Ասեց ու արագ քայլերով դուրս եկավ ծննդատնից: Նրան թվաց, թե այնտեղ է թողել իր հոգու մի կտոր։ Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց վերևից. «Երեխան ոչ մի բանում մեղավոր չէ: Նա արժանի չէ նման ճակատագրի»: Արագ հետ վազեց, Նա շնչակտուր ներխուժել է գլխավոր բ ժշկի կաբինետ: Ես ուզում եմ վերցնել իմ որդուն!