Ես մանկապարտեզում դատիարակ եմ աշխատում, ընկերուհուս տղեն իմ խմբում ա: Ընկերուհիս խնդրել ա, որ ուշադիր լինեմ երեխու նկատմամբ: Պատմեց, որ երեխեն շատ ծանր ա տարել հոր հետ բաժանումը: Բայց մանկապարտեզում երեխեն իրան լավ էր զգում: Մեր մանկապարտեզ նոր պահարաններ բերեցին, մարդս մեբելչիկա, խնդրեցի իրան, որ գա հավաքի: Համաձայնվեց օգնել: Երբ մարդս եկավ մանկապարտեզ, ընկերուհուս տղեն տեսնելով ամուսնուս վազլով թռավ գիրկն ու ասեց.
Էսօր էլ կգա՞ս մեր տուն, ընենց լավա, որ դու գալիս ես, մաման թողում ա իմ սիրած մուլտիկը նայեմ, որ ձեզ չխանգարեմ: Մաման ասեց, որ գաս, գիշերը մնալու ես մեր տանը: Այ թեզ բա՜ն: Մազերս բիզ-բիզ կանգնեցին: Ականջներիս չէի հավատում: Մարդս ծիծղալով ասեց, որ երևի երեխեն շփոթելա իրան ուրիշի հետ: Ես սկսեցի կասկածել, որ ինչ-որ բան է կատարվում մարդուս ու ընկերուհուս միջև: Ես տարա մի կողմ ընկերուհուս տղուն ու սկսեցի հարցաքննել:
Պարզվեց, որ մարդս հաճախա այցելում ընկերուհուս: Հարցրի, կարո՞ղա շփոթում ա մարդուս ուրիշ տղամարդու հետ, երեխեն երդվեց, որ չի շփոթում: Երբ ընկերուհիս եկավ վերցնելու տղուն, իրա ներկայութամբ երեխուն նորից հարցրի, թե երբ մարդս գնում ա իրանց տուն, ինչ են անում, պատասխանեց. Ինձ միշտ կանֆետա բերում, իսկ մամային էլ միշտ գրկում ա, համբուրում ա, ծաղիկներ ա բերում: Ընկերուհիս շփոթված կանգնել էր, դեմքին գույն չկար: Ես շրջվեցի ու գնացի: