Իմ մտքով կյանքւմ չէր անցնի, որ ես հարսիս հետ խն դիր կունենամ, կմ ընդհնրպես նմն թեմայով կխոսամ: Բայց հարսս հոգուս հասցրեց ու ինձնից ստացավ իրա բաժինը: Տեսեք ոնց եղավ ամեն ինչ: Երեք տարի առաջ տղուս ամուսնացրինք: Մեծ հարսանիք արեցինք, ընտիր ոսկեղեն եմ հարսիս նվիրել, էլ չհաշված, թե ինչ ընտիր նվերներ եմ իրան արել: Ոտքից գլուխ ընտիր հագցրել եմ:
Իրա հոր տնից ոչ մի բան չի բերել: Ես մտածում եմ, որ իմ հարսը՝ իմ պատիվն ա, եթե վատ հագնվի, կասեն, որ մենք ենք վատ պահում մեր հարսին: Բայց հարսս եկած օրվանից իմ տանն ամեն ինչի անուն ա դնում: Ախր, որ ասեմ, եսիմ ինչ տնից ա դուրս եկել, ինչերա տեսել: Ամոթա ասելը, բայց իրանց տան զուգարանում կաֆել-մետլախ էլ չկա, տանն էլ հին սովետական մեբել ա դրված:
Երկու օր առաջ հյուրեր ունեինք, հարսս հյուրերի մոտ ասում ա. Կիսուրս էլ կարգին տան ապրանք չունի, սաղ անճաշակ բաներ են: Մազերս բիզ-բիզ կանգնեցին, ասեցի. օժիտ բերեիր, քո բերած լավ օժիտը օգտագործեիր, բան չես բերել ու մեծ մեծ խոսում ես: Լավ կլինի բերանդ փակես: