Ուսանող տարիներին մերոնք տուն վարձեցին իմ համար: Երկու աղջիկներով էինք մնում, կիսովի տալիս էինք վարձը: Էդ աղջիկը ապարանից էր: Մինչև իրա հետ շփվելը ես ապարանցիների հետ առնչություն չեմ ունեցել: Մեկ-մեկ անեկդոտներ էի լսում ապարանցիների մասին: Էդ ի՜նչ շնորհքով աղջիկ էր: Իրար հետ մտերմացել էինք: Առանձին սենյակներում էինք ապրում, բայց դե մի տան մեջ էինք ապրում: Իրար հետ ուտում էինք, մթերքը կիսովի էինք առնում:
Իմը, քոնը չկար: Իրանց տնեցիք էլ շուտ-շուտ գալիս էին: Հավեսով, ջիգյարով մարդիկ էին: Ամեն անգամ գալուց իմ տննեցիքի համար էլ էին մթերք բերում, ասում էին կտանես ձերոնց: Մի քանի անգամ եղել եմ իրանց տանը: Շատ հյուրասեր ժողովուրդ են: Ու էդ գյուղում բոլորն էին ըտենց: Մեծ մասը իրար բարեկամ էին, խնամի, քավոր ու սանիկ: Որ իմանում էին գնացել ենք գյուղ, հրավիրում էին ինձ իրանց տները՞ Զարմանում եմ, էս թվին ըտենց մարդիկ կան:
Քաղաքում վա խե նում են առանց նախօրոք զանգելու իրար տուն գնան, բայց ապարանցիներն ըտենց չեն: Հյուրասեր, հավեսով, շնորհքով, թասիբով: Բա ինչքան հարգանքով են իրար նկատմամբ: Զգացի, թե որն ա իսկական հարազատությունը, բարեկամությունը:: Հասնում են իրար, օգնում են մեկը մյուսին: Մեկին հանկարծ մի բան ա լինում, սաղով հավաքվում են: Ընկերուհուս պապային բերել էին հի վան դանոց, ամբողջ ազգությունը հավաքվել էր, հի վան դանոցում ասեղ գցելու տեղ չկար: Լուրջ եմ ասում, հալալա իրանց: