Էդ օրը աշխատանքից տուն էի գնում ու ճանապարհին տարօրինակ բան տեսա : Իմ տարիքի մի տղամարդ ձեռքից բռնած, համարյա քաշելով, տանում էր մի 10 տարեկան աղջկա : Գիտե՞ք ինչը ինձ տարօրինակ թվաց, էդ էրեխեն վախեցած աչքեր ուներ : Համ ել, էդ մարդը ոչ թե հանգիստ բռնել էր էդ էրեխու ձեռքը, այլ դաստակից : Հավասարվեցի իրանց, իբր նույն ուղղությամբ եմ գնում : Ու աչքի պոչով իրանց եմ հետևում : Մեջս գցում բռնում եմ, թե էս էրեխեն էդ
մարդու ինչն ա : Երբ շատ մոտիկացա իրանց, նկատեցի, որ աղջիկը առանց ձենի, շուրթերով արտասանում ա «օգնիր» : Ինձ չկորցրի, թափով քաշեցի էդ էրեխու ձեռքից, ու հարցրի. Էս մարդը քո ինչն ա՞ : Աղջիկը, որ զգաց օգնական ունի, սկսեց բարձր ձենով լ ացել : Ես գո ռացի. Օգնեցե՜ք, ոստիկանությու՜ն : Էդ տղամարդը փախավ : Հիամ էդ էրեխու ընտանիքը ընկերացել ա իմ հետ, դարձել ենք լավ ընկերներ : Եթե ես էդ պահին չօգնեի, ոչ ոք չէր իմանա, թե ինչ կլիներ խեղճ աղջկա հետ։