Ես տեգորս կնգա հետ շատ մոտիկ էի, իմ սաղ գաղտնիքները կիսվում էի իրա հետ: Բայց հետո հասկացա, որ սխալվել եմ իրա հարցում: Իմ քրոջից շատ էի իրան սիրում, մի բան պետք էր լինում, հասնում էի օգնության ձեռք էի մեկնում: Մամաս իձ միշտ զգուշացնում էր, ասում էր. Էդ տեգորդ կնիկը աչքիս ալաբուլայա երևում, դրանից զգուշ մնա: Բայց ես անտեսում էի մորս խոսքերը: Մեկ-մեկ կիսուրիցս, որ նե ղվում էի կիսվում էի իրա հետ, ցույց էր տալիս, որ հասկանում ա ու պաշտպանում ա ինձ:
Ինքն էլ էր շատ բամբասում կիսուրիցս, ոը դաժե ավելի շատ էր բո ղոքում քան ես: Ու մի անգամ ընենց ստացվեց, որ առանց զգուշացնելու գնացի կիսուրիս տուն: Բալկոնից ձեներ լսեցի: Տեգորս կնիկն ու կիսուրս ինձնից էին խոսում: Ավելի ճիշտ, տեգորս կնիկը սաղ իմ ասածները կիսուրիս խաբար էր տալիս: Կիսուրիս լարում էր իմ դեմ: Երկուսով բամբասում էին ինձանից: Հազիվ էի ինձ զսպում, որ ներս չմտնեմ:
Բայց գիտեի, որ ներս մտնեմ, կիսուրս շան իյին կհանի գլխիս: Որոշեցի վր եժս ուրիշ կերպ լուծեմ: Մյուս օրը գնացի տեգորս կնգա մոտ, ոչ մի բան ցույց չտվեցի: Հենց տեգորս կնիկը սկսեց կիսուրիցս բամբասել, իմ հեռախոսով զանգեցի կիսուրիս, ինքը սաղ լսեց: 20 րոպե չանցած կիսուրս եկավ ու տեգորս կնգա պորտը տեղը դրեց: Տեգորս կնիկը գլխի ընկավ, որ դիտմամբ եմ արել: Հիմա էլ չենք շփվում էդ օձի հետ: