Ես մեծացել եմ շատ դժ վար պայմաններում: Հերս անպիտան մարդ էր, խեղճ մերս շատ էր տանջ վում, որ ես ու ախպերս լավ ապագա ունենանք: Հորս հեչ պետքն էլ չէր մենք կերանք թե չէ, հագնելու բան ունենք թե չէ, մեր ուսման մասին չէր մտածում: Էն ամենին ինչին հասել եմ մմորս շնորհիվ ա, իմ մոր դաստիարակության: Մամաս շատ իմաստուն ու խելացի կին էր: Շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս: Փառք Աստխո, ես էսօր մեծ հաջողությունների եմ հասել, թե անձնական կյանքում, թե աշխատանքի մեջ: Ես էլ երկու տղա ունեմ: Երբ մեծ տղես դպրոցը ավարտում էր, ուզում էի մեքենա նվիրեի, բայց մերս ասեց.
Բալա ջան, եթե քո տղեն սովորի, որ հեշտությամբ ա ինչ որ բան ունենում, նա փողի ղադրը չի իմանա: Քո ունեցած փողն ու հարստությունը էլի քո տղերքինն ա, բայց թող աշխատեն, որ իմանան, որ փողը ջուրը չի բերում: Ես լսեցի մորս խորհրդին: Ես իմ որդիներին նույնիսկ ծախսի գումար չեմ տալիս: Ես այսօր շատ բանի եմ հասել, որովհետև դժ վարությունների միջով եմ անցել: Իմ որդիներն էլ, թող հասկանան, որ փողը հեշտ չի ստեղծվում: