Ավտոբուսը այդ օրն էլ սովորականի պես լեփ-լեցուն էր: Բոլորը վերադառնում էին աշխատանքից: Ամեն կանգառում ուղևորների քանակը գնալով մեծանում էր: Ավտոբուսում մի տղաա շոկոլաադե կոնֆետ էր ուտում: Հավանաբար նա շոկոլադի մեծ սիրահար էր: Մեկը մյուսի հետևից ուտում էր, կարելի է աաասել, կուլ էր տալիս: Նրա կողին կանգնած անծանոթ տղամարդը հետևում էր, թե տղան ինչ արագությամբ էր ուտում կոնֆետները:
Անծանոթը այլևս չդիմացավ ու ասաց. — Գիտե՞ք, որ շոկոլադը շատ վնա սա կար է ատամների համար։ Բացի այդ այն գիրացնում է: Տղան կուլ տալով հերթական կոնֆետը ասաց. — Պապս ապրել է 105 տարի: — Ուզում ես ասել, որ պապիկդ շատ շոկոլադ է կերել և ապրել է աաայդքան տարի՞:
Երեխայի անսպասելի պատասխանը տարակուսանքի մեջ գցեց տղամարդուն: Ահա թե ինչ ասաց. — Ոչ, դա նրանից է, որ նա երբեք չի խառնվել ուրիշի գործերին: Ավտոբուսում ծիծաղ պայ թեց: Ուղոևները չկարողացան զսպել իրենց ծիծաղը: Անծանոթ տղամարդը բազուկի պես կարմրեց ու իջավ հաջորդ կանգառում: